ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik.Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են աշխատանքներ իրականացնել, որոնք նպատակ ունեն հակառակորդին զսպելու մեխանիզմներն ավելի կատարելագործել։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ` հայկական 2 պետությունների ԶՈւ–ն շարունակում են կյանքի կոչել այն գործընթացները, որոնք նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին։ Դավթյանը եղել է նաև զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:
Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է
© Photo : official site of the MoD of Artsakh
Աշխատանքային այցի ժամանակ հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:
Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է
© Photo : official site of the MoD of Artsakh