ԶՈՒ–ի գործողությունների մասով հետաքրքիր եզրահանգումներ կլինեն. Բալայանը` ապրիլյանի մասին

Ապրիլյան պատերազմի հետ կապված տեղեկությունը, որին տիրապետում է Գաբրիել Բալայանը, տեղիք չի տալիս մտածելու, որ զինված ուժերը որևէ կերպ թերացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի Sputnik. Պաշտպանության նախարարությունն անպատասխան չի թողնելու բոլոր այն հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվերել ապրիլյան գործողությունների, այդ ընթացքում արված ծառայության վրա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով հարցին, թե հակառակորդը չի՞ ոգևորվում, երբ Հայաստանի ներսից լսում է նման հայտարարություններ, թե ապրիլյան պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության հետևանք լինել։

ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին

«Մենք համապատասխան քայլեր ենք առնելու, որպեսզի այդ հայտարարության հեղինակներն իրավական պատասխանատվության ենթարկվեն՝ ելնելով ՀՀ անվտանգության և պաշտպանողականության շահերից», - ասաց Բալայանը։

Անդրադառնալով ԱԺ–ում ձևավորված ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին` փոխնախարարը նշեց, որ համոզված է` զինված ուժերի գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու։

Բալայանը նշեց` ապրիլյանի հետ կապված տեղեկատվությանը, որին ինքն է տիրապետում, տեղիք չի տալիս մտածելու, որ զինված ուժերը որևէ կերպ թերացել են։

Փոխնախարարը հայտնեց` քննիչ հանձնաժողովը վաղը կավարտի աշխատանքները։

Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Այս տարվա վերջին հյուրն այդ հանձնաժողովում եղել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։