Պուտինը չի մասնակցի COVID-19-ի թեմայով միջազգային գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու պատվաստումների թեմայով միջազգային առցանց գագաթնաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով գագաթնաժողովին, որ ձեռնարկել է Մեծ Բրիտանիան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու պատվաստումների թեմայով միջազգային առցանց գագաթնաժողովին, որը կայանալու է հունիսի 4-ին։

«Այս պարագայում պետք է դիմեն առողջապահության նախարարությանը՝ մեր մասնագիտացված վարչությանը։ Բարձրագույն մակարդակով մասնակցություն չի նախատեսվում»,-ասել է Պեսկովը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միանալ համավարակի դեմ պայքարին։

Թվերը շարունակում են աճել. հայտնի են աշխարհում COVID-19–ի տարածման նոր տվյալները