Mercedes–ների վթար Երևանում. կան տուժածներ

Բախվել են 21–ամյա վարորդի Mercedes B Class և 27–ամյա վարորդի Mercedes C Class մեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

Նշվում է, որ ժամը 23։25-ի սահմաններում Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ադվին Մ-ի վարած Mercedes B Class մակնիշի և 27-ամյա Կոմիտաս Պ-ի վարած Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի