ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի –Sputnik. ԱԺ–ն փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում։ Փոփոխությունների առաջարկությամբ հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշել է, որ վարկային պայմանագրում պետք է հաշվի առնել առավելագույն գումարը, որը երաշխավորում է երաշխավորը։ Պետք է նշված լինի նաև այն ժամկետը, որի համար տրվում է երաշխավորությունը։
Ներկա պահին երաշխավոր հանդիսացող կողմը, երաշխավորություն է տալիս ամբողջ վարկի համար, եթե այն չի վճարում վարկառուն։ Եթե վարկառուն չի կարողանում վճարել վարկը ողջ բեռն ընկնում է երաշխավորի ուսերին։ Առաջարկած փոփոխությունների համաձայն`երաշխավորները կարող են ընտրել՝ երաշխավորել ամբողջ վարկի համար, թե դրա մի մասի։ Երաշխավորի կողմից ամբողջ վարկի համար երաշխավորություն ներկայացնելու ցանկության դեպքում, համապատասխան կետը պետք է ամրագրվի պայմանագրով։
Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել
Միևնույն ժամանակ մի շարք բացառություններ են նախատեսված, որի դեպքում երաշխավորությունն ավտոմատ կերպով տարածվում է ամբողջ վարկի վրա։ Նախ` դա պետք է նշված լինի պայմանագրում, երկրորդ` վարկառուն և երաշխավորը պետք է լինեն մի ընտանիքի անդամներ (կին կամ ամուսին, ծնող, երեխա) կամ գործընկերներ։
Օրենքը չի տարածվում գործող վարկային պայմանագրերի վրա։
«Հանրապետականին չընտրինք, վարկ չտվին». Փաշինյանին տարել էին Արարատի ամենախնդրաշատ համայնք