ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել

ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով այրվել են ջերմաքարշի շարժիչի հատվածը և էլեկտրական մալուխներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին կայարանի հարևանությամբ բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

«Հրդեհը մարվել է, նաև` արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ: Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել: Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման»,– նշված է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։

ՀԿԵ-ն հայտնում է, որ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո:

ԱԻՆ–ից էլ տեղեկանում ենք, որ հրդեհի հետևանքով այրվել են ջերմաքարշի շարժիչի հատվածը (13 քմ) և էլեկտրական մալուխներ։

Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել 3 բեռնատար վագոնի գծանկում․պատճառը հայտնի է