Թվերը շարունակում են աճել. հայտնի են աշխարհում COVID-19–ի տարածման նոր տվյալները

Կորոնավիրուսի տարածման առումով առաջին եռյակում շարունակում են մնալ ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։ Հայաստանը «հակավարկանիշի» 55-րդ հորիզոնականում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի –Sputnik.  Աշխարհում կորոնավիրուսի բացահայտված դեպքերի ընդահնուր թիվը հասել է 6 452 391–ի։ Թարմացված տվյալները հրապարակել է Worldometer համաշխարհային վիճակագրական կայքը։

Որոշ լաբորատորիաներում կարգելվեն ՊՇՌ մեթոդով հետազոտությունները. ՀՀ պարետի նոր որոշումը

Հունիսի 2-ի տվյալներով` աշխարհում COVID-19–ի 6 371 166 դեպք էր բացահայտվել։ Մահվան ելքերը 382 479–ն էին։

Առաջին հորիզոնականում ԱՄՆ–ն է, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 881 205 մարդու մոտ։ Մահացել է 108 059 վարակված։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է`վարակվածների 558 237 դեպքով։ Այստեղ կորոնավիրուսից  31 309 մարդ է մահացել։

Երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 423 741 մարդու մոտ։ Այստեղ COVID-19–ից մահացել է 5 037 մարդ։

Հայաստանը` հունիսի 2–ին հաստատված 10 009 դեպքով, 55-րդ հորիզոնականում է։

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով պետությունների առաջին տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Պերուն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման փաստով զբաղվում է Քրեական ոստիկանությունը