Առանց մայդանների․ Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Լուկաշենկոն ժողով է անցկացրել ու հայտարարել, որ չի պատրաստվում փոխել կառավարության կազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է  կառավարությունը։ БЕЛТА-ն հայտնում է, որ նա արդեն համապատասխան հրաման է ստորագրել։

Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել

Ավելի վաղ Լուկաշենկոն ժողով է անցկացրել ու հայտարարել, որ չի պատրաստվում կտրականապես փոխել կառավարության կազմը։

«Պետք չէ ակնկալել, որ կառավարությունը փոխելու ընթացքում հեղափոխություն է լինելու»,- ասել է նախագահը։

Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների հետ կապված զգալի փոփոխություններն անցանկալի են։

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Լուկաշենկոն (որը 1994 թվականից անընդմեջ նախագահ է ընտրվել ու հերթական նախագահության ժամկետը շուտով ավարտվում է) հայտնել է, որ մտադիր է մինչև նախագահական ընտրությունները նոր կառավարություն ձևավորել։ Իսկ հունիսի 1-ին ասել է, որ պետության նախագահի ընտրության նախօրեին և ընտրության անցկացման օրը թույլ չի տա, որ «մայդաններ» կազմակերպվեն։

Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ և պատրաստ լինել համավարակի բռնկման երկրորդ ալիքին