Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին

Հայտնի է, թե Միքայել Մինասյանին դատի տալով` ինչ են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու վերջինիս եղբայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը և նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, համատեղ հայց են ներկայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Միքայել Մինասյանը վստահեցնում է` Փաշինյանը ծխախոտի գործով մարդ է ուղարկել ՌԴ

Նրանք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել զրպարտության համար, հերքել ասածն ու պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխահատուցել։

Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքով վարույթ չի հարուցվել. ՊԵԿ-ի պարզաբանումը

Հիշեցնենք, որ Մինասյանը Աննա և Հրաչյա Հակոբյաններին մեղադրել էր մաքսանենգ ծխախոտի արտահանմամբ զբաղվելու համար։ Մինասյանն ինքն այս պահին հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։

«Գիտեմ, որ ծիծաղելի է հնչում, բայց...». Մինասյանը նորից «մերկացրեց» Փաշինյանին