Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երևանում 85–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 1-ին, ժամը 15։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները։

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները 1935թ.–ին ծնված Մարիետա Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը  աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել