Երևանում 5.6 կգ քաշով «հսկա» է ծնվել

«Էրեբունի» ԲԿ–ում ծնված 5.6 կգ քաշով Դավիթը մայրիկի հետ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Էրեբունի» բուժկենտրոնում 5.6 կգ քաշով և 60 սմ հասակով տղա է ծնվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին բուժկենտրոնի մամուլի ծառայությունից։

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

«Տղան ընտանիքի 6-րդ զավակն է։ Նրան անվանել են Դավիթ»,–հայտնեցին ԲԿ–ի լրատվական բաժնից։

Կնոջ հղիությունը, չնայած պտղի քաշին, նորմալ ընթացք է ունեցել։ Այս պահին ինչպես մայրն, այնպես էլ երեխան իրենց լավ են զգում և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Երևանում 5.6 կգ քաշով «հսկա» է ծնվել

Նշենք, որ միայն «Էրեբունի» ԲԿ–ում մայիսին 215 աղջիկ և 230 տղա են ծնվել։ Նրանց շարքում կա 10 երկվորյակ։