Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

Աշխատակցի շփման շրջանակը հայտնաբերված է։ Վարակվածը քաղաքացիների հետ ակտիվ շփում չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

«Քաղաքապետարանի անձնակազմում այս պահին մեկ հոգու վարակման մասին տվյալ ունեմ։ Վարակվածը ղեկավար կազմից չէ, այսինքն` քաղաքապետը, տեղակալները, վարչության պետերը, վարչական շրջանի ղեկավարները վարակված չեն», – նշեց Կարապետյանը։

Աշխատակցի շփման շրջանակը հայտնաբերված է։ Կարապետյանի խոսքով` վարակվածը քաղաքացիների հետ ակտիվ շփում չի ունեցել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երկու հիմնարկներում վարակման դեպքերի մասին։ Վարակվել էին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի և թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցներ։

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 002–ի։ Նրանցից 3427–ն է առողջացել։ Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։