Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Փորձարկումները կանցկացվեն կամավոր զինծառայողների վրա, որոնց առաջին խումբը կժամանի հունիսի 3-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի –Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կիրականացվեն ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանական գերատեսչությանը։

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի

«COVID-19 կորոնավիրուսային նոր վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կիրականացվեն ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ավելի վաղ արդեն ուսումնասիրվել և հաջողությամբ փորձարկվել էին Էբոլա հեմոռագիկ տենդի, մերձարևելյան ռեսպիրատոր համախտանիշի գենետիկական ինժեներական պատվաստանյութերի և գրիպի ունիվերսալ պատվաստանյութի անվտանգությունը, իմունոգենությունը և պաշտպանական արդյունավետությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է  նաև, որ փորձարկումները կանցկացվեն կամավոր զինծառայողների վրա, որոնց առաջին խումբը կժամանի հունիսի 3-ին։

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»