Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով պատվաստանյութ է ստեղծվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը ՌԳԱ պրեզիդիումի նիստի ժամանակ ասել է, որ ներկա պահին Ռուսաստանը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը հնարավոր կլինի ընդունել կաթնամթերքի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Նաուչնայա Ռոսիան»։

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ

Նրա խոսքով` պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումների փուլում է։

«Այս պատվաստանյութը խորհուրդ է տվել ՌԴ առողջապահության նախարարությունը, ներկա պահին իրականացվում է դրա ստեղծումը։ Սանկտ Պետերբուրգի փորձառական բժշկության համալսարանի հարթակում աշխատանք է տարվում նաև պատնեշային պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։ Այս պատվաստանյութը հնարավոր կլինի ընդունել որպես կաթնամթերք և այսօրվա դրությամբ այն նախակլինիկական փորձարկումներ է անցնում»,–հայտնել է Չեխոնինը։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա պատվաստանյութ է ստեղծվում Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով։

«Ֆարմսինթեզ» ընկերության հետ համատեղ ՌԳԱ–ի Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի հարթակի վրա ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովի ղեկավարությամբ մշակվում է նաև կոմբինացված ԴՆԹ պատվաստանյութ։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա