Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

Արցախում կորոնավիրուսով վարակման վերջին բոլոր դեպքերը մեկուսացված քաղաքացիների մոտ են գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 է։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 քաղաքացի, իսկ մեկուսացման մեջ է գտնում 100 անձ։ Արցախում կատարվել է 926 թեստավորում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 10 002 մարդ։ 

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից