Կառավարությունը ստիպված կլինի «դուբինկաներով» առողջություն պարտադրել հանրությանը

Վարչապետի խոսքով՝ հիմա երկրում դե յուրե խիստ կարանտինային ռեժիմ է, խնդիրը դե ֆակտոյի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Մեր երկրում վախի մթնոլորտը վերացած է, բայց փոխարենը մեկմեկու իրավունքների հանդեպ փոխադարձ հարգանքը պատշաճ մակարդակի վրա չէ։ Կորոնավիրուսային իրավիճակի շուրջ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև այսպես բացատրեց այն, որ մեր երկրում քաղաքացիներից շատերը շարունակում են խախտել կորոնավիրուսային անվտանգության կանոնները։ Նրա խոսքով՝ հիմա երկրում դե յուրե խիստ կարանտինային ռեժիմ է, խնդիրը դե ֆակտոյի մեջ է։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

«Կառավարություն-հանրություն հարաբերություններում լուրջ հոգեբանական խնդիր կա։ Ըստ ամենայնի` մեր կառավարությունն իր ծագումնաբանությամբ հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով ունի հոգեբանական գիծ, որը չի կարողանում այսօր անցնել։ Մենք բոլորով ենք կառավարություն ձևավորել, մենք ասել ենք, որ մենք մի ընտանիք ենք, եթե պետք է ընտանիքի մի մասը «դուբինկաներով» առողջություն պարտադրի մյուս մասին, դա մեզ համար լուրջ հոգեբանական շեմ է»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արդեն վաղուց եկել է ժամանակը, որ գնանք լուրջ միջոցների։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն, որ պատրաստ են իրականացնել իրավիճակին համարժեք խիստ և խստագույն միջոցներ հակահամաճարակային կանոնները պարտադրելու համար այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է։

Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59 917 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի