Հայտնի է Աննա Հակոբյանի եղբոր` պատգամավոր Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը

Հրաչյա Հակոբյանը 2 օր առաջ եղել էր Փաշինյանենց տանը։ Չնայած նա հավաստիացրել է, որ պահպանել է անվտանգության բոլոր կանոնները, բայց, ամեն դեպքում, թեստ հանձնեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայրը` «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, կորոնավիրուսով վարակված չէ։ Տեղեկությունը հա գրել է Facebook-ի իր էջում։

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

«Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է»,–գրել է նա ու առողջություն մաղթել բոլորին։

Հիշեցնենք, որ երեկ` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, և երեկվա դրությամբ որևէ ախտանշաններ չունեին։

Երեկ խորհրդարանում նաև պարզ դարձավ, որ Հրաչյա Հակոբյանը մեկ օր առաջ եղել է Փաշինյանենց տանը։ Չնայած նա հավաստիացրեց, որ պահպանել է անվտանգության բոլոր կանոնները, բայց, անվտանգությունից ելնելով, այսօր թեստ հանձնեց։