ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը սկսել է լրջորեն զբաղվել նկարչությամբ և նկարել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ սուպերմոդել Քենդալ Ջեներին։ Մեդվեդևան իր աշխատանքը հրապարակել է Instagram-ում։
«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին
«Արժանի նկար է այստեղ ցուցադրելու համար։ Փորձել եմ նկարել @kendalljenner–ին», - լուսանկարին կից գրել է նա։
Հետևորդները հիացել են ու գովել նրան, ոմանք գրել են, որ Մեդվեդևան տաղանդավոր է։
Ավելի վաղ նա մեկ այլ աշխատանք էլ էր հրապարակել, որում պատկերված էին հայտնի պարողներ Գաբրիել Պապադակիսը և Գիյոմ Սիզերոնը:
Հիշեցնենք, որ 2016 և 2017 թվականներին Մեդվեդևան ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Գրան պրի` եզրափակիչներում: 2019 թվականի աշխարհի առաջնությունում նա արժանացել էր բրոնզե մեդալի։
Փհենչհան 2018-ի օլիմպիական խաղերում Մեդվեդևան դարձել էր արծաթե մեդալակիր ՝ պարտվելով միայն իր հայրենակից Ալինա Զագիտովային: