«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը արձագանքել է իր հասցեին հնչեցրած այն մեղադրանքներին, թե իբր ինքը քանդել է հումորիստի ընտանիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  2 հունիսի –Sputnik. Հայտնի երգիծաբան և հաղորդավար Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, կտրուկ է արձագանքել իր բաժանորդներից մեկին, որը մեղադրել է իրեն արտիստի և Ելենա Ստեպանենկոյի ընտանիքը քանդելու մեջ։ Այս մասին Բրուխունովան գրել է Instagram–ի իր էջում։

«Խորապես համոզված եմ` բոլորը կպատժվեն ըստ արժանվույն։ Կյանքը բազմիցս է ապացուցել, որ բումերանգի օրենքը լավ է աշխատում։ Իսկ ամենակարևորը` ես մաքուր եմ ինքս իմ առաջ` երբեք ոչ ոքի ոչ մեկից չեմ տարել», – գրել է Բրուխունովան։

Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին` 33 տարի ամուսնացած լինելուց հետո։  Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։