Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային կանոնների առնչությամբ պետք է հսկողությունը կատարվի ամենաչոր կերպով` հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու զգացմունքային պահ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է ահագնանալ։ Տեղեկությունն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

«Բոլորին մի հարց է հուզում` ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենաում։ Մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոների պահպանումն է։ Օրինապահությունը պատշաճ մակարդակի չի հասել։ Ըստ էության, գործ ունենք կանոնների պահպանության հետ կապված վարչարարության կոշտացման հետ»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` կա՛մ պետք է գնալ համատարած արգելափակումների` դրանք զուգորդելով պարետային ժամի հետ, կա՛մ էլ հսկողության տակ առնել իրավիճակը համախմբված պայքարի միջոցով։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը». Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարական է տվել

Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային կանոնների առնչությամբ պետք է հսկողությունը կատարվի ամենաչոր կերպով` հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու զգացմունքային պահ։

Անդրադառնալով իր և ընտանիքի անդամների առողջական վիճակին` վարչապետն նշեց, որ ինչպես հայտնել էր` որևէ մեկը չունի ախտանշաններ։ Նրանք շարունակում են մեկուսացված մնալ վարչապետի կեցավայրում, և իրենց լավ են զգում։

Հիվանդներից մեկն ավելի քան 50 օր է՝ միացված է արհեստական շնչառության ապարատին. Սիմոնյան

Փաշինյանի խոսքով` եթե իր առողջական վիճակում սրացում չլինի, ապա կշարունակի աշխատել բնականոն հունով` բացառելով միայն ընդունելությունները։