Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

Երեխաներն ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով ու որպես կանոն հիվանդությունը նրանց մոտ ավելի թեթև ընթացք է ունենում։ Այնուամենայնիվ, անվտանգության կանոնները պետք է պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Շատ դեպքերում կորոնավիրուսը ընկերքի միջոցով մորից երեխային չի փոխանցվում։ Տեղեկությունը стопкоронавирус.рф-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի երեխաների բժշկական օգնության դեպարտամենտի ու ծննդօգնություն ծառայության տնօրեն Ելենա Բայբարինան։

Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել

Բժիշկների դիտարկմամբ՝ վարակն ավելի հազվադեպ է խոցում երեխաներին ու փոքրերի մոտ հիվանդությունը որպես կանոն ավելի թեթև է ընթանում։

Եթե վարակը ընկերքի միջոցով երեխային չի փոխանցվում, ապա, մասնագետի խոսքով, նորածիններին պահում են առանձին տարածքում կամ մասնագիտացված հաստատությունում մինչև COVID-19-ով վարակված մայրն առողջանա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Բայբարինան COVID-19 ունեցող մայրերին խորհուրդ է տվել երեխայից հեռու եղած ժամանակ փորձել պահպանել կաթն ու ապաքինվելուց հետո սկսել կերակրել երեխային։

Բժիշկը հիշեցրել է՝ ցանկալի է, որ հղիները հոգ տանեն իրենց մասին և հնարավորինս խուսափեն ոչ միայն կորոնավիրուսից, այլև մյուս բոլոր սուր շնչառական հիվանդություններից։ Բայբարինան հորդորել է պահպանել անվտանգության կանոններն ու հետևել պատկան մարմինների խորհուրդներին։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել