Հայտնի է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թեստի պատասխանը

Երեկ երեկոյան թեստավորվել է ոչ միայն ԱԺ նախագահը, այլև նրա ամբողջ ընտանիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից և իր ընտանիքի անդամներց բուժաշխատողները նմուշառում են վերցրել կորոնավիրուսի ախտորոշման համար։ Նրանց թեստերի պատասխաններն արդեն հայտնի են։ Այդ մասին ԱԺ նախագահը հայտնել է Facebook-ի իր էջում։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է»,- գրել է նա ու առողջություն մաղթել բոլորին։

Հիշեցնենք՝ երեկ` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, և որևէ արտահայտված ախտանշաններ չունեն։

Թեստավորվել է նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի եղբայրը, որը, պարզվեց, նախօրեին վարչապետի տանը հյուր է եղել։ Նրա թեստի պատասխանը բացասական է։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59 917 թեստավորում: