Արցախում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 8 քաղաքացու մոտ

Արցախում կորոնավիրուսով վարակված անձինք բժիշկների հսկողության ներքո մեկուսացման վայրում են մնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

«Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան, և նրանք բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպք է հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։