ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Կոլորադո քաղաքի Դենվեր քաղաքում նաև սև ներկով հայկական խաչքար է պղծվել, Կալիֆոռնիայում հայերին պատկանող մի քանի խանութներ են թալանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում փողոցային անկարգությունները։ Իրավիճակը լարված է նաև հայաշատ Կալիֆորնիայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ են տուժել։

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

Shantnews.am-ի հետ զրույցում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ դեռևս փորձում են ամբողջացնել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից քանի հայ է տուժել։ Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրը Կալիֆոռնիայի նահանգապետի որոշմամբ՝ արտակարգ դրություն հայտարարվեց Լոս Անջելես քաղաքում և մարզում, որտեղ մոտ տասնհինգ միլիոն մարդ է ապրում։ Տարբեր քաղաքներում պարետային ժամը տարբեր է։ Օրինակ՝ Սանտա Մոնիկան բավականին շատ է տուժել անկարգությունների ժամանակ։

Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի մոտ հազար ծառայող է տեղակայվել: Նրանք հիմնականում պաշտպանում են քաղաքապետարանի շենքն ու ստրատեգիական կառույցները։

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

«Գլենդելը, Բրբենքը, Հոլիվուդը, Փասադենան, որտեղ մեծ թվով հայություն կա, դրանցում հիմնականում խժդժություններ չեն եղել, առանձին դեպքեր են արձանագրվել»,- նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ այլ դեպքերի մասին տեղեկություններ են հավաքում։

Բայբուրդյանը տեղեկացրեց նաև, որ անկարգությունների ժամանակ պղծվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կառավարական շենքի մոտ տեղադրված հայկական խաչքարը։ Այն տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի։ Խաչքարի վրա սև ներկով գրություններ են հայտնվել։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

Բիզնեսներ ունեցող հայերը նաև իրենց խանութները, ռեստորանները պաշտպանելու լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում, մետաղյա ճաղավանդակներ են տեղադրում և այլն։

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։
Զանգվածային անկարգությունների ֆոնին չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Մինեապոլիսում ու հարևան Սենթ Փոլում հանգստյան օրերին պարետաժամ է մտցվել։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը