ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik․ Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6,2 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 1-ի առավոտվա դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվել է 6 267 407 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 373 961 է։
Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 1 837 170 մարդու մոտ։ Հիվանդության բարդացումներից մահացել է 106 195 մարդ։
Ցուցակի երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 514 992-ի։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 29 341-ի․
Ռուսաստանում կորոնավիրուս ախտորրոշվել է 405 843 մարդու մոտ։ Այս երկրում COVID-19-ից մահացությունը կազմում է 4 693 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն։
Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Հայաստանը վիրուսի տարածման տեմպերով 56–րդ հորիզոնականում է։
Չինաստանը, որտեղից նախորդ տարեվերջին սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը, հիմա 17-րդ հորիզոնականում է։ Այստեղ հայտնաբերված դեպքերի թիվը 83 017 է, մահվան ելքերի թիվը՝ 4 634։
Նոր Նորքում անցակետեր են տեղադրվել. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։