Պետք է այնպես անենք, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման. նախագահի շնորհավորանքը

Նախագահը նշել է, որ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքներ, պետք է առաջնորդվել ընտանիքի և երեխաների մասին ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նա կոչ է արել սիրել ու պաշտպանել  երեխաներին և նրանց իրավունքները, քանզի ի դեմս նրանց՝ պաշտպանված կլինի ընտանիքների, երկրի, հասարակության վաղվա օրը:

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

«Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում: Հավատացեք, որ այսօրվա դժվարությունն ու անհարմարությունը վաղվա ավելի լավ օրվա համար են, երազանքների օրվա համար: Ձեր մեջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլև ձեր ծնողներինը: Պետք է կարողանանք միասին այնպես անել, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման», - նշել նախագահը:

Սարգսյան ասել է, որ երեխաների միջոցով մարդիկ նորովի են բացահայտում շրջապատող աշխարհը, որը մեծ ու փոքր, բազմագույն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Ըստ նրա, այն կառուցվում է երեխաների շնորհիվ ու մեծերի մասնակցությամբ:

Այս համատեքստում նա կոչ է արել որպես պետություն և քաղաքացի, որպես ընտանիք և ծնող, որպես իշխանություն և հասարակություն չխնայենք ջանքերը, գործի դնել սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա:

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

«Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ: Խաղաղությունը նաև այն մթնոլորտն է, որտեղ սեր, հանդուրժողականություն ու համերաշխություն կա ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի, ինչպես հարազատների, այնպես էլ անծանոթների միջև», - ասել է նախագահը:

ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել

Նա նաև հավելել է, որ հենց այսօր է ապագայի պաշտպանության օրը: Ըստ նրա ` պաշտպանությունը նշանակում է նաև պատասխանատվություն երեխայի այսօրվա ու վաղվա համար, նրա ազատության և իրավունքի համար, նրա ճակատագրի համար:  Սարգսյանն ընդգծել է, որ երեխաները պետք  լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում `անկախ մեր զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից:  Իսկ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքները, ուսման ծրագրերն ու դասագրքերը, պետք է առաջնորդվել  նախ և առաջ ընտանիքի և երեխաների մասին ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով:

«Այդ փաստաթղթերը, օրենքները կիրառելիս պետք է գտնվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետության, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կլինեն մեր ազգային նկարագրին», - ամփոփել է նախագահը։

Ստեփանը թույլ չտվեց, որ հայրն Ալեքսին սպանի. 7-ամյա տղայի սկանդալային տեսանյութի հետքերով

Նշենք , որ այսօր Հայաստանում և ևս մի շարք երկրներում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այս տարի տոնական միջոցառումներ գրեթե չեն անցկացվի կորոնավիրուսային վարակի պատճառով, նույնիսկ Երևանի կենդանաբանական այգին է փակ ու չեղարկվել են այնտեղի միջոցառումները։