Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Վահան Հունանյանը հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ձևաչափով, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնելու , քանի որ մի քանի օր առաջ է թեստավորվել, և արդյունքը բացասական է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

«Ավինյանը մի քանի օր առաջ է թեստը հանձնել, և այժմ անհրաժեշտություն չկա նոր թեստավորման», - նշեց Հունանյանը։

Նա նաև հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ֆորմատում, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։ «Դեռ լիազորությունների փոփոխությունների մասին որևէ որոշում չկա։ Ավինյանն այս պահին իր գործով է զբաղվելու»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ