Պուտինը նշանակել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

Քվեարկության օրը որոշվել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա։ Ընտրությունների օրը կլինի ոչ աշխատանքային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի –Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին։

«Եվ այսպես, հարգելի գործընկերներ, ելնելով այսօրվա քննարկումից, ձեր ասածներից և առաջարկություններից, ՌԴ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կանցկացնենք 2020 թվականի հուլիսի 1-ին», – ասել է նա սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսակապով։

Միևնույն ժամանակ նա ակնարկել է` եթե այդ որոշումը չի խանգարի դպրոցականներին քննություն հանձնել, քանի որ հուլիսի 1-ին միասնական քննություն է նշանակված։

Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու համար նոր ժամկետ է տվել

Քվեարկությունը հենց այդ օրն անցկացնելու առաջարկով խորհրդակցության ժամանակ հանդես էր եկել ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան։ Ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկությունից առաջ պարտադիր կորոնավիրուսի թեստ կհանձնեն, իսկ ընտրողները կապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով։

Սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի համանախագահ Պավել Կրաշենիննիկովը նշել է, որ ռուսաստանցիները կկարողանան քվեարկել սահմանադրական փոփոխությունների համար ոչ միայն հուլիսի 1-ին, այլ հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվել էր։ Այն ժամանակ խոսում էին, որ նոր օրը կորոշեն բժիշկների հետ միասին։

Պուտինը համաձայն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանա ապրիլի 22-ին