ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։
Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։
«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։
Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։
Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։
«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։
Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։
«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։
«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։
Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։
«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։
Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։
«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։