ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 440–ի վիճակը ծանր է, իսկ 55–ի վիճակը` ծայրահեղ ծանր։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից 16–ին թոքերի արհեստական շնչառության սարք է միացված։ Ռեանիմացիոն մահճակալները շարունակվում են ծանրաբեռնված մնալ»,–ասաց նախարարը։
Թորոսյանը հայտնեց նաև, որ առաջիկայում երեք խոշոր ավելացումներ են ունենալու` «Աստղիկ» ԲԿ–ում 20 ռեանիմացիոն և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալներ կավելացնեն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում` 50 ռեանիմացիոն, Էրեբունի ԲԿ–ում` 45-50 ռեանիմացիոն մահճակալ։
Նրա խոսքով` գործողությունները կախված են լինելու վարակի տարածված տեմպից։ Թորոսյանը նշեց, թե համաձայն չէ այն կարծիքին, որ շուտով մարդիկ մնալու են տանը առանց բուժման։
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Անդրադառնալով վերջին մեկ օրում արձանագրված վարակման դեպքերին` նախարարը հիշեցրեց, որ կիրակի քիչ քանակությամբ թեստեր են արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ հանգստի պետք է գնան լաբորատորիաները։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի