Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել

Նոր հայտնաբերված դեպքերը գրանցվել են արտերկրից ժամանած քաղաքացիների մոտ. նրանք արդեն մեկուսացված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է, որ կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ:

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

«Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Նրանցից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախի Հանրապետությունում մեկուսացված է 102 քաղաքացի, կորոնավիրուսի ախտորոշման 926 թեստ է կատարվել։

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել