Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են

Հունիսի կենսաթոշակների և նպաստների վճարումը Հայաստանում կիրականացվի առանց ուշացումների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել սոցապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ։ Քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, քաղաքացին նոր դիմումը կարող է ներկայացնել մինչև 2020 թ.-ի հունիսի 25-ը:

Զբաղվածության պետական ծրագրերում ներառվող խմբերը կընդլայնվեն. փոփոխություն է նախատեսվել

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտին, ապրիլին կամ մայիսին, կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի հունիս 25-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի փաստագրման ուշացման հիմքով:

ՀՀ քաղաքացիները կկարողանան արտերկրից դեղեր ներմուծել կամ փոստով պատվիրել

Նախարարությունը հիշեցնում է, որ հունիսի կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հաշվառման հասցեում:

Հիշեցնենք նաև, որ քաղաքացիներն առանձին ծրագրերով կարող են դիմում ուղարկել առցանց եղանակով, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումները:

Լայնածավալ կասեցումներ Գյումրիում. ովքեր են հայտնվել ԱԱՏՄ–ի թիրախում