Իրանի քաղաքացիները կարող են առանց արտոնագրի այցելել Հայաստան

ԱԳՆ-ն Հայաստանի քաղաքացիներին հորդորում է Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են

«2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Իրանի կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար, ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Խոչընդոտները կվերանան. Անանյանն իրանցի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել էր, որ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Սակայն, այնուամենայնիվ, այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:

Հայաստանն ու Իրանը որոշակի ապրանքների փոխադրման հարցում բացառություն կանեն