Ինչ չվերթեր են սպասվում առաջիկա օրերին. Քաղավիացիան նոր տեղեկություն է հրապարակել

Ժամանող ուղևորների հարազատներին խնդրվում է չգալ օդանավակայան, քանի որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի նրանց դեպի ինքնամեկուսացման վայրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ս․ թ․ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը։ Այն կիրականացվի Armenia ավիաընկերության կողմից, Երևանից մեկնումը նախատեսված է ժամը 07:00, ժամանումը դեպի Երևան` 17:10:

Հնարավոր է` Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չվերթ կայանա

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ ս․ թ․ հունիսի 2-ին Armenia ավիաընկերության կողմից կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30):

Իսկ արդեն հունիսի 3-ին Belavia ավիաընկերության կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Դուբայ-Թբիլիսի չվերթով Վրաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիները ավտոբուսներով կվերադառնան ՀՀ

Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար քաղավիացիան խնդրում է հետևել իրենց ֆեյսբուքյան էջին: