ՌԱԴԻՈ

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև սահմանային իրավիճակին։
Sputnik
«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` վերջին մեկ շաբաթվա կտրվածքով  իրավիճակն առաջնագծում ընդհանուր առմամբ գնահատվում է հանգիստ, ինչն առաջին հերթին արտահայտված է Արցախի Պաշտպանության բանակի ամենշաբաթյա ամփոփիչ տեղեկագրով և ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտումները բավականին քիչ են եղել։ Ըստ նրա` Ադրբեջանը շաբաթվա ընթացքում տարբեր կերպ տեղեկատվություն է ներկայացրել առաջնագծի մի քանի ուղղություններով տեղի ունեցող միջադեպերի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ 

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում

«Վերջին տասնօրյակում ունեցել ենք ոչ սովորական ընդամենը երկու միջադեպ, մեկը Նախիջևանի ուղղությամբ, երբ ադրբեջանցիները խոցեցին հայկական զինվորական մեքենան, բայց բարեբախտաբար զոհեր չունեցանք, և երկրորդ միջադեպը, որը գրանցվեց ադրբեջանական կողմի զորավարժություններից հետո, երբ տեղի ունեցավ դիվերսիոն ներթափանցման փորձ Պաշտպանական բանակի դիրքերից մեկի ուղղությամբ, որը ժամանակին կանխվեց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա, ըստ Աբրահամյանի, դեռ պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն մոտ ապագայում, սակայն կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը գոնե հայտարարությունների մակարդակով բավականին կոշտացրել է իր հռետորաբանությունը։ 

«Իրավիճակի լարվածության առումով սցենարները կարող են շատ տարբեր լինել, կարող են լինել, օրինակ, տարբեր ուղղություններով լոկալ միջադեպեր, կարող է լինել դիպուկահար խմբերի ակտիվացում, չի բացառվում նաև տարբեր ուղղություններով խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառում։ Ամեն դեպքում՝ կարճ ժամանակացույցի համար դժվար է լայնամասշտաբ գործողություններ կանխատեսել։ Առաջնագծում լարվածության աստիճանը պարզ կլինի ադրբեջանցիների հետագա քայլերից, բայց հայկական կողմն ամեն ինչ վերահսկում է»,– նշեց Արցախի  նախկին նախագահի խորհրդականը։ 

Նա պատասխան է տալու ցանկացած բառի, որոշման և զինծառայողների թափված արյան համար. ՊՆ

Աբրահամյանի դիտարկմամբ` չի բացառվում, որ սա ֆոնային մի փուլ է, որը հատուկ է Ադրբեջանում որոշակի ներքաղաքական զարգացումների պարագայում, երբ դրանց կարգավորման կամ լիցքաթափման նպատակով կիրառվում է նման հռետորաբանություն։ Նրա խոսքով` վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել են նման հռետորաբանության բազմաթիվ դրսևորումներ, բայց եթե Ադրբեջանը պլանավորում է գնալ այդ ճանապարհով, նրան չի սթափեցնի նույնիսկ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի համարժեք պատասխանը, ըստ որի` Արցախը պատրաստ է պատերազմական գործողություններին, եթե Ադրբեջանը գնա այդ ճանապարհով։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Աբրահամյանի համոզմամբ` ադրբեջանական կողմը նենգաբար ընտրել է մի ժամանակաշրջան, երբ բոլոր երկրները, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող պետությունները պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ, հետևաբար նրանց աշխատանքը կազմակերպվում է տեսակապով, ինչը չի կարող լիարժեքորեն ապահովել բանակցային գործընթացում նրանց միջնորդության ողջ գործառույթները, և միջնորդները նման պայմաններում բնականաբար չեն կարող իրականացնել իրենց իրական դերակատարությունը։ 

ԱՊՀ ձևաչափով հանդիպումները չի կարելի օգտագործել Արցախի թեման շահարկելու համար․ փոխվարչապետ

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևի` ուժի կիրառման հարցի օրակարգային լինելու մասին հարցազրույցին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի ընդլայնված կազմով խորհրդակցությունը, որի ընթացքում Զաքիր Հասանովը նույնպես նույնաբովանդակ հայտարարություններ հնչեցրեց։