Պայքար դիմակների և ձեռնոցների դեմ. ինչպես խնամել ձեռքերի և դեմքի մաշկը

Բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլյա Գալյամովան մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է խնամել ձեռքերի և դեմքի մաշկը կարանտինի  դժվարին ժամանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik.  Մաշկաբան Յուլյա Գալյամովան НСН–ի հետ զրույցում պատմել է, որ ալերգիկ ռեակցիաների տեսանկյունից առավել վտանգավոր են լատեքսից պատրաստված ձեռնոցները։

Նրանք կարող են մահանալ թթվածնի քաղցից. սրտաբանը՝ որոշակի խմբերի դիմակ կրելու ռիսկերի մասին

Նրա խոսքով` այդպիսի ձեռնոցներ կրելուց հետո անհրաժեշտ է ապահովել սեփական ձեռքերի պաշտպանությունը, իսկ դա հնարավոր է մաշկի ջրալիպիդային բալանսը բարձրացնելով։ Այս հարցում մեզ կօգնեն խոնավեցնող կրեմները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել նաև օճառով լվացվելու և ախտահանիչ նյութերի հետևանքով առաջացած չորությունը։

«Եթե մաշկը չոր է, ապա պետք է օգտագործել սնուցող, յուղոտ կրեմ, եթե յուղոտ է՝ մաշկային ճարպի մեծ քանակով, թեթև, ջրային կրեմ»,– ասել է մաշկաբանը։

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

Ինչ վերաբերում է դեմքի գրգռվածությանը, որն առաջանում է երկար ժամանակ դիմակ կրելու հետևանքով, ապա բժիշկը խորհուրդ է տալիս հատուկ կրեմներ օգտագործել նուրբ մաշկի համար, քանի որ դրանք ցինկ են պարունակում, ինչը թույլ է տալիս կանխել դերմատիտի զարգացումը։

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն