ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանը իր հզոր վոկալով և ցնցող կատարումով գրավել է «Ավստրալիայի ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամների սրտերը։ Կույր լսումների ժամանակ շրջվել են ժյուրիի բոլոր չորս անդամները։
Մաշան կատարել է Էրիկ Կարմենի «All by myself» երգը, որը հայտնի է դարձել Սելին Դիոնի երգացանկում տեղ գտնելուց հետո։ Ելույթի վերջում ավստրալական «The voice»-ի ժյուրին հայ երգչուհուն հոտնկայս էր ծափահարում։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան դարձավ «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծի հաղթողը։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։
«Ողջույն, Արարատ». «Մաշան և արջերը» հայտնի ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Այդ երկիր նա առաջին անգամ այցելել է 2014 թ․-ին՝ հայ երգիչների խմբի հետ։
Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։
Ոչ ոք չհաղթեց, բայց լավ տրամադրությունն ապահովվեց․ կայացավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը