Համատեղ ջանքերով կբացահայտենք տնտեսական ինտեգրման մեծ ներուժը. Միշուստինը՝ Փաշինյանին

Ռուաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների սերտ համագործակցության կարևոր նշանակությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առիթով։ Կառավարության ղեկավարին 45-րդ տարեդարձի առիթով շնորհավորել է նաև ռուսաստանցի պաշտոնակիցը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Հարգելի Նիկոլ Վովայի...». Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը

«Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար»,- նշված է ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Ռուաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների սերտ համագործակցության կարևոր նշանակությունը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:

Միշուստինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ իր պատասխանատու պետական գործունեության մեջ։

Ծննդյան օրվա առիթով Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են հակահամաճարակային կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։