ՀՀ քաղաքացիները կկարողանան արտերկրից դեղեր ներմուծել կամ փոստով պատվիրել

Նոր օրենքով ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն դեղեր ներմուծել արտերկրից կամ պատվիրել դրանք միջազգային սուրհանդակային ծառայությունների միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Կատարված փոփոխությունների արդյունքում այսուհետ կթույլատրվի դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին

Նախագիծն ընդունվեց միաձայն. դահլիճում գտնվող 114 պատգամավորները կողմ քվեարկեցին:

Նախկինում օրենքը թույլ էր տալիս դեղեր գնել միայն լիցենզավորված հաստատություններում, այսինքն ՝ դեղատներում: Իսկ այն դեղերը, որոնք այս կամ այն ​​պատճառով գրանցվել չէին կամ Հայաստանում չէին վաճառվում, բերվում էին մասնավոր ճանապարհով՝ ընկերների և ծանոթների միջոցով:

Ով կդառնա դեղերի փորձագիտական կենտրոնի նոր տնօրենը

Նոր օրինագծի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն ներմուծել դեղեր արտերկրից կամ պատվիրել դրանք միջազգային սուրհանդակային ծառայությունների միջոցով, բայց այդպիսի ծանրոցները կարող են ստացվել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ: Դեղերի ներմուծման թույլատրելի ծավալը և կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: