Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Այսօր արյունաբանական կենտրոնի բակում պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ, սակայն Հակոբյանը դրան չի մասնակցի` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը համավարակի սկզբից խիստ սահմանափակել է շփումները և հունվարի սկզբից չի այցելել Առողջապահության նախարարության  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ գտնվում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ արյունաբանական կենտրոնի բակում, որին պետք է մասնակցեր նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբյանը։

«Տիկին Հակոբյանը չի մասնակցի միջոցառմանը։ Ավելին, հունվարից սկսած նա չի եղել արյունաբանական կենտրոնում և երեխաներին առողջությունը չի վտանգել», - նշեց նա։ 

Հարությունյանը նաև նշեց, որ համավարակի սկզբից նա խիստ սահմանափակել է շփումները, ընդհուպ մինչև հարազատների ու բարեկամների հետ հանդիպումները։ Երկու դեպքում, երբ նա այցելել է Արմավիրի Տանձուտ համայնքի դպրոց և Երևանի կենդանաբանական այգի է տարել փոքր դստերը` Արփիին, եղել է դիմակով և ձեռնոցով, ունեցել է ալկոգել։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։