MMA–ի մարզիկը լուսանկար է հրապարակել. հայուհին նրա դեմքին 45 հարված է հասցրել

Ավելի վաղ Լաս Վեգասում կայացած մենամարտն ավարտվել է ամերիկահայ մարզիկ Քեթլին Չուքագյանի համոզիչ հաղթանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Խառը մարտարվեստի մարտիկ, Ղրղզստանի ներկայացուցիչ Անտոնինա Շևչենկեն ցուցադրել է իր լուսանկարը UFC on ESPN 9 մրցաշարում ամերիկահայ Քեթլին Չուքագյանից պարտություն կրելուց հետո։ Լուսանկարը մարզիկը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Նրա դեմքին երևում են հարվածի բազմաթիվ հետքեր, քերծվածքներ և կապտուկներ։

«ММА–ն ծանր մարզաձև է, սակայն սա իմ ճանապարհն է, և ես ավելի ուժեղ կվերադառնամ»,– գրել է Շևչենկոն։

Բաժանորդներն իրենց հերթին աշխատում են նրան քաջալերել, ինչպես նաև շուտափույթ վերադարձ մաղթում ռինգ։

Մարտը տեղի է ունեցել մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը  Լաս Վեգասում։ Չուքագյանը հակառակորդին 202 հարված է հասցրել, որից 45-ը` գլխին։ Ամերիկահայը հաղթող է ճանաչվել մրցավարների միաձայն որոշմամբ։

Չերկեսկում երկրպագուները հարձակվել են մրցավար Աշուղյանի վրա. տեսանյութ

Շևչենկոն իր կարիերայի երկրորդ պարտությունն է կրել, ընդհանուր առմամբ գրանցել է 7 հաղթանակ։ Չուքագյանը հաղթել է 14-րդ մրացապայքարը։ Ամերիկուհին իր կարիերայի ընթացքում 3 պարտություն ունի։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Չուքագյանը պատմել էր իր հայկական արմատների և այն մասին, թե ինչն է նրան այդքան գրավում խառը մարտարվեստում։

«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս