«Լավագույն միջոցը սթրեսի դեմ». բուժաշխատողների զգացմունքային տանգոն հուզել է օգտատերերին

Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում պաշտպանիչ հանդերձանքով և դիմակներով բուժաշխատողները շատ գեղեցիկ տանգո են պարում հիվանդանոցում։
Sputnik

Համավարակով տարված չպետք է մոռանալ պարը։ Այս մասին է փաստում երկու բուժաշխատողների զգացմունքային տանգոն հայտնի Historia de un amor («Սիրո պատմություն») երգի ներքո։

Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ

Նրանք պարում են հիվանդանոցում, թեև գեղեցիկ զգեստը ստիպված են փոխարինել պաշտպանիչ հանդերձանքով, իսկ կոշիկները, ռետինե սապոգներով։ Անգամ նրանց դեմքերը չեն երևում. դրանք թաքնված են դիմակների տակ։

Սակայն այդ ամենը չի խանգարում, որպեսզի տեսանյութը համացանցում լայնորեն տարածվի։ Օգտատերերի մեծ մասը կարողացել է ըստ արժանվույն գնահատել գեղեցիկ պարը։

«Բրավո», «հիանալի է», «պարզապես հիասքանչ է, նույնիսկ այդ անհեթեթ դեղին սապոգներով», «լավագույն դեղամիջոցը սթրեսի դեմ», «հուսով եմ՝ նրանք նույնքան վիրտուոզ են բուժում». այսպիսի մեկնաբանություններ են գրել օգտատերերը:

Շերամն ու կորոնավիրուսը. Գյումրիում բժիշկները ոչ միայն բուժում են, այլև երգում. տեսանյութ