Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 31 մայիսի - Sputnik. Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխային ծանր վիճակում Գյումրիից տեղափոխել են Երևան: Այս մասին Facebook-ում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:


«Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է Դերձյանը։

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային երկրորդ անգամ են վիրահատել: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում:

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է