Դուբայ-Թբիլիսի չվերթով Վրաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիները ավտոբուսներով կվերադառնան ՀՀ

Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել դեսպանատան հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հունիսի 5-ին՝ ժամը 11.00-ին, FlyDubai ավիաընկերությունը կիրականացնի Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը:

«ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատնից տեղեկացնում են նաև, որ ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144949:

Կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով աշխարհի շատ երկրներ և տրանսպորտային ընկերություններ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։