«Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է հարավկորեացի կալանավորի դին

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բանտարկյալը ինքնասպանություն է գործել ճաղավանդակից կախվելու միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Սոցիալական հեռավորության պահպանման առումով ՔԿՀ–ներն ամենաապահով տեղն են. նախարար

Դեպքի վայր է մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուր տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է անում. որն է պատճառը