Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում

«Մալաթիայի» շուկայում չեն պահպանում սոցիալական հեռավորությունը: Մնացած շուկաներում վաճառողները ձեռնոցներ, դիմակներ չեն կրում կամ կրում են ոչ ճիշտ, չեն ջերմաչափում հաճախորդներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մայիսի 30-ին մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:

Երևանի ո՞ր հատվածներում են «ռեյդեր» իրականացվել. ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ. Աշխատակիցներն ու շուկաներում մթերք վաճառողները ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։
Իսկ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի «Մալաթիայի» շուկայում չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։

Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ՍԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն:

Գյուղատնտեսական շուկաների գործունեությունը կասեցնել- չկասեցնելու որոշումը կկայացնի պարետը:

932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է

Նշենք, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։

Հանրային սննդի ու առևտրի վայրերում մշտադիտարկումները շարունակվում են: