Երևանից մեկնած կնոջն իր շնիկի հետ մեկուսացրել են Չելյաբինսկում

Քոթոթն ընդամենը 2 ամսական է և պետք է մեկուսացած մնա, մինչև հայտնի դառնա՝ նրա տիրուհին վարակված է, թե ոչ։ Ռոսսելխոզնադզորի Չելյաբինսկի մարզի վարչությունը հայտարարել է` շնիկի շփումը մարդկանց և կենդանիների հետ պետք է բացառվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Չելյաբինսկի մարզում առաջին անգամ տիրուհու հետ մեկուսացվել է նաև երկու ամսական քոթոթը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի Չելյաբինսկի մարզի վարչության մամուլի ծառայությունը։

Կինն իր շան հետ Երևանից Եկատերինբուրգ է մեկնել մայիսի 28-ին։ Նույն օրը Ռոսսելխոզնադզորի Չելյաբինսկի մարզի վարչության աշխատակիցները այցելել են շնիկի տիրուհուն։

Երևանից մեկնած կնոջն իր շնիկի հետ մեկուսացրել են Չելյաբինսկում

Կենդանու ջերմությունը չափել են, խնդիր չի եղել։

Երևանից մեկնած կնոջն իր շնիկի հետ մեկուսացրել են Չելյաբինսկում

Շան տիրուհուն էլ հանձնել են մի կարգադրություն, ըստ որի՝ շունը պետք է տիրոջ բնակության վայրում մեկուսացած մնա մինչև կարանտինի ավարտը։

Շները գործի են անցել. Իրանում COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու նոր միջոց են գտել

Վարչությունը խորհուրդ է տվել բացառել կենդանու շփումը այլ մարդկանց և կենդանիների հետ, ինչպես նաև շան մոտ սուր շնչառական կամ աղիքային վարակի ախտանիշների դեպքում տեղյակ պահել վարչությանը։

Շունը կարանտինը կանցկացնի Կրեմենկուլ ավանում։

Կենդանիների մասնակցության արգելքը կվերացնի կրկեսային հնագույն ժանրերից մեկը, բայց ոչինչ...