ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։
Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։
Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է
Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։
«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը