Կորոնավիրուսից մահացել է ԱԺ պատգամավորի հայրը

Ազգային ժողովի փոխխոսնակը գրել է, որ ներկա է եղել ընկերոջ` կորոնավիրուսից մահացած հոր հոգեհանգստի արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը, որը վարակված է եղել կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

Միաժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook—ի իր էջում գրել է, որ երեկ եղել է ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողությանը։ 

«Մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար, և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին: Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց»,– գրել է նա:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել 8676–ի։