ՀՀ քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Չինաստան մեկնել սովորական անձնագրով. ԱԳՆ

Չինաստան ժամանելուց հետո Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն 14 օր մեկուսանալ սեփական միջոցների հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 31-ին ավարտվում է «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Ես քեզ, դու ինձ. Չինաստանի Սիան քաղաքն օգնություն է ուղարկել Գյումրի

Միևնույն ժամանակ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

«Այցելություն ծրագրելու պարագայում Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` 2020թ. փետրվարի 1–ից մինչ մարտի 31–ը ժամանակավորապես կասեցվել էր «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրով սահմանված՝ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող անձանց համար։

Չինաստանից մեծ թվով բժշկական պարագաներ ու սարքավորումներ են բերվել